«Control»

ca10d7b5e427ea2215b7722442ad10c3.jpg

Այս ֆիլմը մի մարդու մասին էր, ով իր ընտանիքի հանդեպ շատ անտարբեր էր։ Նա ամեն օր հեռուստացույց էր դիտում և գարեջուր խմում և ամեն բանից ջղայնանում էր և անգամ իր երեխային հարվածում։ Բայց հետո, երբ իր ընտանիքը հեռացավ իրենից, նա արդեն զղջում էր իր արածների համար։ Այս ֆիլմի իմաստն այն էր, որ պետք չէ անել մի բան, որը կարող է ճակատագրական լինել, որովհետև արդեն ուշ կլինի։ Ամեն քայլ անելուց առաջ պետք է լավ մտածել։

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ

«The Blue & the Beyond «

The-Blue-the-Beyond-Short-Film-3.jpg  The-Blue-the-Beyond-Short-Film-1

Այս ֆիլմը մի տղայի մասին էր, ով ապրում էր մի հասարակության մեջ, որտեղ բոլոր մարդիկ տարբերվում էին իրենից։ Նա փնտրեց և գտավ մի աղջկա, ով տարբերվում էր մյուսներից։ Սակայն նրա հայրը նրան ուզում էր դարձնել այնպիսին, ինչպիսին մնացածն էին, բայց այդ աղջիկը, իհարկե, դեմ էր։ Այս ֆիլմը բազմիմաստ էր։ Առաջին իմաստն այն էր, որ եթե դու տարբերվում ես մյուսներից, պետք է պայքարես և չփոխվես, մնաս այնպիսին, ինչպիսին կաս։ Մյուս իմաստն այն էր, որ եթե ցանկանում ես հասնել ինչ-որ բանի, պետք է պայքարես և չհանձնվես։ Վերջում տղան պայքարեց և հասավ արդարության։

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ

«Nobody Nose Cleopatra»

maxresdefault    Nez-en-moins-disait-Cléopâtre-4

Այս ֆիլմը Կլեոպատրայի մասին էր, ով ուներ սուր և մեծ քիթ, և նա միշտ հանձնարարում էր տարբեր նկարիչների նկարել իրեն։ Սակայն ոչ մեկի նկարը իրեն դուր չէր գալիս։ Մի օր մի նկարիչ նկարեց նրան և տվեց մի մարդու, որ փոխանցի Կլեոպատրային, սակայն ճանապարհին պատահաբար փչացրեց այն։ Նա վախից չգիտեր, թե ինչ անի, և վերջում նա չհանձնվեց և փորձեց ուղղել նկարը։ Վախը հաղթահարելով՝ նա գնաց և ցույց տվեց նկարը, և անհավանականորեն թագուհուն դուր եկավ նկարը։ Թագուհին նրան դարձրեց իր նկարիչը։ Այսպիսով, ֆիլմի իմաստն այն էր, որ երբեք պետք չէ վախին թույլ տալ կառավարել քո կյանքը, պետք է ունենալ ուժ և միշտ գնալ առաջ, որովհետև հաստատ մի օր մի դուռ կբացվի քո առաջ։

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ

Pip

maxresdefault  f9d61aac76956a1d8eaebb7705fbfce8fa30ddd3vCXQocnybrTwpn5w1CqS.video_thumb_3093_11

Այս ֆիլմը մի շան մասին էր, ով թեկուզ փոքր էր, բայց այդ տարիքից ուզում էր դառնալ փրկարար։ Սակայն նա ստիպված եղավ շատ փորձություններ հաղթահարել, բայց այդպես էլ ոչինչ չստացվեց։ Նա տխուր դուրս եկավ սենյակից և նկատեց մի կույր կնոջ, ում վրա բեռնատար մեքենա էր գալիս։ Նա առանց մտածելու նետվեց այդ կնոջը փրկելու։ Այդ պահին փրկարարներն եկան, ովքեր այդ ամենի ականատեսը եղան, և նա դարձավ դպրոցի հերոսը։ Այս ֆիլմի իմաստն այն էր, որ միշտ պետք է ունենալ կամքի ուժ և երբեք չհուսահատվել։

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ

«Anna»

Making-of-Anna-1      Making-of-Anna-4

Այս ֆիլմը մի փոքրիկ աղջկա մասին էր։ Ինքնաթիռի վթարից հետո կորցրել էր իր ընտանիքի անդամներին և միայն ինքն էր փրկվել։ Աղջկան մոտենում է մի լուսան, ով ուտելու փոխարեն, խնամում էր այդ աղջկան և նրա համար կեր էր հայթայթում։ Այս ֆիլմի իմաստն այն էր, որ անգամ վայրի կենդանիները կարող են ընտելանալ մարդկանց։

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ