«Control»

ca10d7b5e427ea2215b7722442ad10c3.jpg

Այս ֆիլմը մի մարդու մասին էր, ով իր ընտանիքի հանդեպ շատ անտարբեր էր։ Նա ամեն օր հեռուստացույց էր դիտում և գարեջուր խմում և ամեն բանից ջղայնանում էր և անգամ իր երեխային հարվածում։ Բայց հետո, երբ իր ընտանիքը հեռացավ իրենից, նա արդեն զղջում էր իր արածների համար։ Այս ֆիլմի իմաստն այն էր, որ պետք չէ անել մի բան, որը կարող է ճակատագրական լինել, որովհետև արդեն ուշ կլինի։ Ամեն քայլ անելուց առաջ պետք է լավ մտածել։

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ

«The Blue & the Beyond «

The-Blue-the-Beyond-Short-Film-3.jpg  The-Blue-the-Beyond-Short-Film-1

Այս ֆիլմը մի տղայի մասին էր, ով ապրում էր մի հասարակության մեջ, որտեղ բոլոր մարդիկ տարբերվում էին իրենից։ Նա փնտրեց և գտավ մի աղջկա, ով տարբերվում էր մյուսներից։ Սակայն նրա հայրը նրան ուզում էր դարձնել այնպիսին, ինչպիսին մնացածն էին, բայց այդ աղջիկը, իհարկե, դեմ էր։ Այս ֆիլմը բազմիմաստ էր։ Առաջին իմաստն այն էր, որ եթե դու տարբերվում ես մյուսներից, պետք է պայքարես և չփոխվես, մնաս այնպիսին, ինչպիսին կաս։ Մյուս իմաստն այն էր, որ եթե ցանկանում ես հասնել ինչ-որ բանի, պետք է պայքարես և չհանձնվես։ Վերջում տղան պայքարեց և հասավ արդարության։

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ

«Nobody Nose Cleopatra»

maxresdefault    Nez-en-moins-disait-Cléopâtre-4

Այս ֆիլմը Կլեոպատրայի մասին էր, ով ուներ սուր և մեծ քիթ, և նա միշտ հանձնարարում էր տարբեր նկարիչների նկարել իրեն։ Սակայն ոչ մեկի նկարը իրեն դուր չէր գալիս։ Մի օր մի նկարիչ նկարեց նրան և տվեց մի մարդու, որ փոխանցի Կլեոպատրային, սակայն ճանապարհին պատահաբար փչացրեց այն։ Նա վախից չգիտեր, թե ինչ անի, և վերջում նա չհանձնվեց և փորձեց ուղղել նկարը։ Վախը հաղթահարելով՝ նա գնաց և ցույց տվեց նկարը, և անհավանականորեն թագուհուն դուր եկավ նկարը։ Թագուհին նրան դարձրեց իր նկարիչը։ Այսպիսով, ֆիլմի իմաստն այն էր, որ երբեք պետք չէ վախին թույլ տալ կառավարել քո կյանքը, պետք է ունենալ ուժ և միշտ գնալ առաջ, որովհետև հաստատ մի օր մի դուռ կբացվի քո առաջ։

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ

Pip

maxresdefault  f9d61aac76956a1d8eaebb7705fbfce8fa30ddd3vCXQocnybrTwpn5w1CqS.video_thumb_3093_11

Այս ֆիլմը մի շան մասին էր, ով թեկուզ փոքր էր, բայց այդ տարիքից ուզում էր դառնալ փրկարար։ Սակայն նա ստիպված եղավ շատ փորձություններ հաղթահարել, բայց այդպես էլ ոչինչ չստացվեց։ Նա տխուր դուրս եկավ սենյակից և նկատեց մի կույր կնոջ, ում վրա բեռնատար մեքենա էր գալիս։ Նա առանց մտածելու նետվեց այդ կնոջը փրկելու։ Այդ պահին փրկարարներն եկան, ովքեր այդ ամենի ականատեսը եղան, և նա դարձավ դպրոցի հերոսը։ Այս ֆիլմի իմաստն այն էր, որ միշտ պետք է ունենալ կամքի ուժ և երբեք չհուսահատվել։

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ

«Anna»

Making-of-Anna-1      Making-of-Anna-4

Այս ֆիլմը մի փոքրիկ աղջկա մասին էր։ Ինքնաթիռի վթարից հետո կորցրել էր իր ընտանիքի անդամներին և միայն ինքն էր փրկվել։ Աղջկան մոտենում է մի լուսան, ով ուտելու փոխարեն, խնամում էր այդ աղջկան և նրա համար կեր էր հայթայթում։ Այս ֆիլմի իմաստն այն էր, որ անգամ վայրի կենդանիները կարող են ընտելանալ մարդկանց։

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ

FriendSheep

images                       maxresdefault

Այս ֆիլմը նրա մասին էր, որ երբեք պետք չէ հանձնվել պետք է, փորձել կրկին և կրկին անգամ, պետք չէ հանձնվել և նստել մի տեղում: Այն մարդը ով ցանկանում է հասնել իր ուզածին երբեք չի փոխվի և կմնա նույնը ու կշարունակի կրկին ձորձարկումներ անել: Ես շատ եմ խրախուսում այն մարդկանց ովքեր երբեք չեն հանձնվում ու գնում են մինձև վերջ իրեն ուզածի համար:

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ

Spellbound

爱-饶恕-包容

Spellbound-Short-Film-10

Այս ֆիլմը նայելով ես հասկացա, որ պետք չէ երբեք թշնամաբար լինել քո հարազատի հանդեպ, նրա հաջողության համար, այլ ընդհակառակը պետք է ուրախանալ և խրախուսել քրոջդ կամ եղբորդ: Երբեք մի մեղադրիր նրան քո պարտության համար և նրա հաղթանակի համար, փորձիր քեզ մեջ գտնել սխալը և եթե խրախուսես, նրա հետ լինես հարգալից նա նույնպես կոգնի քեզ, որովհետև նա նույնպես քո ընտանիքի, քո կյանքի մի մասն է կազմում: Մի նախանձիր, որովհետև կարող է նախանձը դառնալ քո կյանքի մի մասը այլ, ոչ թե հարազատը…

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ

Geoff

cgi-3d-animated-short-film-geoff           Heinz4

Այս ֆիլմը նրա մասին էր, որ կարող ես ամեն ինչ ուղել և փրկել, եթե իհարկե դու դա ցանկանում ես: Այս ֆիլմում մի տղա փոքրուց ցանկանում էր իր բիզնեսը ունենար նա օր ու գիշեր աշխատելուց դա ստացավ, հետո նա ցանկացավ ամուսնանալ և ամուսնացավ, հետո ունեցավ երեխաներ, իսկ վերջում որպեսզի երեխաների անվայել վերբերմունքը ուղղերի նա էլի չար-չարվեց և հասավ իր նպատակին: Ֆիլմն ուզում էր ասել, որ երբեք մի վախեցիր փորձելուց, որովհետև փորձելուց է սկվում ամեն ինչը…

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ`

Little Darling

ld+ungraded+unedit+version.mov.01_02_44_07.Still002

ld5-780x300

Այս ֆիլմը ինձ սովորեցրեց, որ միշտ պետք է պայքարել: Պայքարել պետք է միշտ, դա կապ չունի` սիրո համար, աշխատանքի, կյանքի… Առանց պայքարելու դու ոչնչի չես հասնի, որովհետև կյանքը պատրաստի չէ, որ դու ինչից ցանկանաս, օգտվես առանց պայքարելու կամ չարչարվելու: Իմ կարծիքով պայքարելը ամեն մարդու ամենօրյա անելիքն է, առանց պայքարելու կյանքը անհետաքրքիր կլիներ, որովհետև եթե ամբողջ կյանքդ առանց աշխատելու, պայքարելու և առանց արկածներ փնտրելու ապրես ոչնչի չես հասնի:

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ`

The Colors of Evil

1280x720-VRZ

MV5BZTllMTlkOGItMzA0Yi00NTUzLWE4OWUtOGRiNzBmYTM3MTRlXkEyXkFqcGdeQXVyMTI4ODQzODI@._V1_UX182_CR0,0,182,268_AL_

Այս ֆիլմը իմ դուրը շատ եկավ, որովհետև այս ֆիլմը սովորեցնում էր, որ եթե ընկերոջդ դու ինքդ վստահես ապա նա քեզ համար ամեն բան կանի և քեզ երբեք հուսախաբ չի անի բոլորի մոտ: Իմ կարծիքով ամենալ ընկերը դա կենդանին է, որովհետև նա ինչ էլ լինի քեզ երբեք չի դավաճանի և քեզ անձամփ կպաշտպանի, մարդկանց 60% ցանկանում է շուն ունենալ, որովհետև նա երբեք չի դավաճանում, քեզ հավատարիմ է լինում, բայց անգամ ամենափոքրիկ կենդանին կարող է դառնալ քո ամենալավ ընկերը, օրինակ` ես ցանկում եմ ունենալ ոզնի նա փոքր է բայց շատ բարի և խորամանկ տեսք ունի իմ կարծիքով նա իմ ընկերը կդառնար:

Ֆիլմը կարող ես դիտել այստեղ`